
Պերմյակովը կանցնի հոգեբուժական փորձաքննություն. Интерфакс

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գյումրիում հայ ընտանիք սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն անցնելու է հոգեբուժական փորձաքննություն: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրները.
«Համատեղ տարվող հետաքննության շրջանակներում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեական փորձաքննություններ: Մոտ ժամանակներս կանցկացվի նաև հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն, ինչը նմանատիպ հանցանքների դեպքում նախատեսված է օրենքով:
Դատաբժիշկները պետք է հստակեցնեն Գյումրիում սպանդ իրականացրած զինծառայողի հոգեկան առողջությունը: Բոլոր փորձաքննությունները՝ ներառյալ նաև դա, անցկացվելու են Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում»: