
Բողոքի ակցիա՝ Հունգարիայում ՌԴ դեսպանատան դիմաց

Գյումրիում կատարված ողբերգական սպանության ու դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ հունվարի 19-ին, ժամը 15:30 բողոքի ակցիա է անցկացվել Հունգարիայում ՌԴ դեսպանատան դիմաց:
Ակցիան նախաձեռնել էին Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University) մի խումբ հայ ուսանողներ, ովքեր ցուցանակներով և կոչերով պահանջում էին Ռուսական կողմից հարգել Հայ-Ռուսական պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված միջազգային պարտավորությունը, այն է` ՀՀ արդարադատությանը հանձնել գլխավոր կասկածյալ Վալերի Պերմյակովին:
Ցույցին միացել էին նաև նույն համալսարանից այլազգի ուսանողներ:
Ցույցի կազմակերպիչները Հունգարիայում ՌԴ դեսպանին հանձնեցին բաց նամակ, որտեղ ներկայացված էր մասնակիցների գլխավոր պահանջը և դրա բոլոր իրավական հիմնավորումները: