
Անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանի տունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին դերասան Արտաշես Ալեքսանյանի տնից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու փաստով գործ է հարուցվել:
Կայքի տեղեկություններով՝ հունվարի 21-ին, ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: