
ԱՄՆ-ի Կոլորադո-Սփինգս քաղաքում հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել

3 մարդ է սպանվել ոստիկանության ու անհայտ անձի հրաձգության հետևանքով, ով զենքով ներխուժել էր ԱՄՆ-ի Կոլորադո-Սփինգս քաղաքի ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն, հայտնում է BBC-ն:
Քաղաքի քաղաքապետ Ջոն Սութերսը հայտնել է 1 ոստիկանի ու 2 քաղաքացիական անձի մահվան մասին:
Դեպքի մյուս տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հարձակում գործած անձը կալանավորվել է:
Նախապես հաղորդվում էր, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է 11 մարդ, ներառյալ՝ 5 ոստիկան: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանության սպաները հարձակում գործած անձին համոզել են հանձնվել:
Կլինիկայի մի քանի այցելուները չէին կարողացել լքել շինությունը մինչև ոստիկանական օպերացիայի ավարտը, սակայն մինչ հիմա հայտնի չէ, արդյոք հարձակում գործած անձը պատրաստվել է ինչ-որ մեկի պատանդ վերցնել:
Հանցագործության դրդապատճառները դեռ անհայտ են: