
Ռուսական ավիացիան ռմբակոծում է թուրքմեններին. Reuters

Ռուսական ավիացին Սիրիայում օպերացիայի ժամանակ նվազագույնը 17 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքին, որտեղ բնակվում են սիրիացի թուրքմենները, հայտնում է Reuters-ը:
Ռուսական ռազմական գերատեսչությունը հաշվետվություն է ներկայացրել այն մասին, որ ավերվել են ռազմամթերքով բունկերներ, հրամանատարական կետեր, շահիդների գոտների պատրաստման գործարան Սիրիայի մի շարք քաղաքներում, ներառյալ՝ Սալմա, Գմամ ու Կեսլադշուկ քաղաքներում:
Իրավապաշտպան խմբերի տվյալով՝ այդ շրջաններում բնակվում են հիմնականում էթնիկ թուրքմեններ:
Մասնավորապես, Սալման ռմբակոծվել է նվազագույնը 8 անգամ: Ռուսական ինքնաթիռները խոցել են նվազագույնը 15 թիրախ քաղաքի մերձակայքում, որը, ըստ Reuters-ի, համարվում է սիրիացի թուրքմենների ապստամբական ջոկատների բազան, ովքեր պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ:
«Մինչ հարձակումը ռուսական «Սու-24» ինքնաթիռները հիմնականում ռմբակոծել են թուրքմենական գյուղերը»,- գործակալությանը հայտնել է Սիրիայում թուրքմենների գերագույն խորհրդի ղեկավար Սամիր Ալոն: Նրա խոսքով՝ հազարավոր թուրքմեն ընտանիքներ ստիպված են եղել հեռանալ դեպի սահմանը: