«Ամեն ինչ կիմանանք, ի՞նչ եք վռազում». Սուրիկ Խաչատրյանը՝ ԱԱԾ-ի վնասազերծած խմբի մասին
«Ո՞նց կարող էր բեմականացված լիներ, քննություն է ընթանում, ամեն ինչ կիմանանք, ի՞նչ եք վռազում»,- այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք բեմադրված էր ԱԱԾ-ի կողմից օրերս հանցավոր խմբի վնասազերծումը, նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ այդ խմբի մեջ է նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, Ս. Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ազատամրտիկը խի՞ էր ուզում վնաս տալ պետությանը, չեմ ճանաչում Խաչիկ Ավետիսյանին»: