ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Փետրվարի 9-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Գառնիկ Ե.-ին և 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Վերջին օրերի իրադարձություններից հետո հիմնական հնչող հարցն այն է՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը կնահանջի՞, թե՞ ավելի կկոշտացնի իր գործունեությունը: Այս պահին այդ հարցի պատասխանը դեռևս չի երևում և, կարելի է ասել, Ծառուկյանն՝ ինքը սպասողական վիճակում է:
Նախագահներին հրավերներն ուղարկել է մեր նախագահը, իսկ վարչապետներին` մեր վարչապետը:
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ:
Փետրվարի 11-ից 13-ը մեր հանրապետության շրջանների մեծ մասում, 14-ին և 15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին 12-ին առանձին վայրերում՝ զգալի:
Սոբյանինը կարծում է, որ սննդամթերքի կայուն գները կարևոր գործոն են մայրաքաղաքի բնակիչների համար:
Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկին է ներկայացրել կեղծ տեղեկանք, որ, իբր, աշխատանքային օրերին ինքն աշխատում է ՍՊ ընկերությունում՝ իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչև 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Պայմանավորված Հայաստանի` ԵՏՄ անդամակցությամբ, 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:
Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների պարգևաբաշխման հանդիսավոր արարողություն:
Այս մասին հայտարարել է բյուրոյի ներկայացուցիչ Եվգենի Զախարովը:
Շիրակի մարզի Անիի Բաժնի պետ Վահան Ենոքյանը ազատվել է աշխատանքից, նրան փոխարինելու է Էդգար Հովհաննիսյանը:
«Աղջիկս հա զանգում էր` մամա, դուրս եկ, դուրս եկ, վատ բան է լինելու, զանգում էին, ասում` քանի սաղ եք՝ դուրս եկեք, մի կերպ դուրս եկանք Բաքվից: Եկանք Հայաստան, Ամասիա գյուղում տուն էին առաջարկում, հետո մի երկու ամիս՝ սոված-ծարավ, տուն էինք ման գալիս, այդ օրերին էլ Էջմիածնի բազարում մի կնոջ մոտ էինք մնում, ու առավոտից երեկո գնում Ամասիա` տուն ման գալու, ասում էին`տուն չկա, բայց ախր մենք առաջիններից ենք եղել, որ փախել ենք Բաքվից, ու մեզ համար էլ տուն չկար»:
«Եթե նրանք ներկայանում են՝ որպես ռուսամետ, դա իրենց սեփական ընտրությունն է և ոչ՝ Կրեմլի»,- ասաց Կոլերովը` ակնարկելով, թե հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան:
Այս տարվա սկզբից Հայաստանն ապրում է լարված մթնոլորտում: Գյումրիի ոճրագործության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել, չեն դադարում սահմանային միջադեպերը, սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ գրեթե ամեն օր հնչում են բացասական գնահատականներ ու կանխատեսումներ, քաղաքական-քաղաքացիկան գործընթացներում արձանագրվում են բռնության դեպքեր: Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին քաղաքական զարգացումների մասին է մեր զրույցը ԱԺՄ կուսակցության նախագահ, ՀՀ Հանրային Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի հետ:
Փետրվարի 9-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «Էյջ Էյ Բի ՍԻ» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Նրա կրտսեր դուստրը ծնվել է Դաունի համախտանիշով, ինչպես և 3 շաբաթ առաջ ծնված նրա որդի Լեոն:
Տեղացած առատ ձյան պատճառով Գյումրու փողոցներում հետիոտների և վարորդների համար անհարմարություններ են ստեղծվել:
17-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում:
Անգնահատելի է Ձեր դերը հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ Դուք Ձեր ծանրակշիռ խոսքով, հայրենասիրական գաղափարներով ու մեծ նվիրվածությամբ ոգեղեն լիցք էիք հաղորդում մեր պայքարին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ: Նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս ուսումնասիրում են խնդիրը, որի արդյունքների մասին կտեղեկացվի երկու կողմերին:
Հատուկ քննչական ծառայությունում, պարզվում է, լավ են յուրացրել համակարգչային հմտությունները, մասնավորապես՝ Copy-Past անելը: Օրինակ, ավագ քննիչ Սամվել Սարգսյանը ԴԱՀԿ ծառայակիցների գործը քննելիս պարզապես Copy-Past է արել նույն ցուցմունքը՝ գրեթե աննշան փոփոխություններ կատարելով: Քննիչի թեթև ձեռքով ԴԱՀԿ երեք ծառայակիցների ցուցմունքները բառ առ բառ համընկնում են: Սա փաստում է, որ ՀՔԾ-ում, ըստ էության, լիարժեք քննություն չի իրականացվել ԴԱՀԿ ծառայակիցների կողմից տարեց կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ կիրառված բռնության գործով:
Ադրբեջանում անցյալ տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի փետրվարի 3-ից տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ մարմինը վերքերով է պատվել:
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայ երեխաների համար պատրաստել է առցանց ուսուցողական խաղ՝ iOS և Android համակարգերի համար: Ինչպես 168.am-ին հայտնեց ծրագրի պատասխանատու Արին Գալուստյանը՝ խաղի նպատակն է՝ ժամանակակից հաղորդակցության սարքերի միջոցով մանուկներին մոտ պահել հայերեն լեզվին, որը, մանավանդ Սփյուռքում, որոշ նահանջ է ապրում:
Փետրվարի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում, ՃԵԿ խախտում կատարելու համար, կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորուհին` 1994 թ. ծնված Լ. Մ.-ն հայտնել է, որ իրեն փորձում են առևանգել:
Երեւանի Արշակունյաց փողոցի 4 հասցեում գտնվող շենքից այսօր՝ փետրվարի 10-ին, 13:00-ի սահմանում, 5-րդ հարկից ընկած 77-ամյա Էմմա Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
Որպես անհրաժեշտ պայման է նշվում Ուկրաինայի կառավարության կողմից բարեփոխումներ անցկացնելն ու երկրում առկա կոռուպցիայի դեմ պայքարում հետագա քայլեր ձեռնարկելը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան: