Բաժիններ՝

Նախկին գերի Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրա մարմինը վերքերով է պատված. shamshyan.com

Ադրբեջանում անցյալ տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի փետրվարի 3-ից տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ մարմինը վերքերով է պատվել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան: «Ասում են՝ նյարդային ապրումներից է մարմինը կրկին վերքերով պատվել: Բայց հիմա սիստեմա են տալիս, արդեն դեպի լավն է գնում: Տեսնենք՝ ինչ լինի»,- ավելացրեց Ա.Խոջոյանի մայրը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել»,- ասել էր նա: Սակայն ստուգումները հերքել էին այդ վարկածը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս