Բաժիններ՝

Բաքվի հիշողություններով ու ներկայի անորոշ ապագայով ապրող ընտանիքը (լուսանկարներ)

Տարիներ առաջ Բաքվից եկած փախստականներ Հայաստանում շատ կան: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը ծանր պայմաններում են ապրում այսօր: Երբ հանդիպում ես ընտանիքի, որը ոչ միայն փախստականի կարգավիճակով են ապրում, այլև այդ ընտանիքի անդամները մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին ու մեր օրերում արհամարհվում են պետության կողմից, անտարբեր անցնելը դժվար է լինում:

Գեղեցիկ Ջալալյանն ապրում է իր կրտսեր որդու`Կարոյի հետ միասին: 56-ամյա Կարոն երկրապահ է. կռվել է Ղարաբաղյան պատերազմում ու վերջին օրերին վիրավորվել, այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է ու ստացած թոշակով փորձում է պահել մորը` 79-ամյա տիկին Գեղեցիկին:

gexecik-tatik (14)Նրանք ապրում են Արարատ մարզի Զորակ գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող3-րդ տանը: Երկար տարիներ է` այստեղեն ապրում: Ջալալյանների ընտանիքը Բաքվում է ապրել մինչև 1988թ., շատ լավ պայմաններում են ապրել.

«Բաքվում մենք շատ լավ ենք ապրել, նոր ռեմոնտ արած տուն էր: Մեր տուն որ մարդ էր մտնում, ասում էր` էլ չենք ուզում ձեր տանից դուրս գալ: Ստեղ էլ ի ՞նչ, ո՛չ տուալետ ունենք, ո՛չ բաղնիք…»,- պատմում է տիկին Գեղեցիկը:

Կարդացեք նաև

gexecik-tatik (10)

Գեղեցիկ տատը երբեք իր հին տունը չի մոռանա, համեմատելու դեպքում էլ` ահռելի տարբերությունն ավելի է մեծացնում ցավը: Ինչպե՞ս մոռանաԲաքվի տունը, եթե այսօր նրանք սարսափելի պայմաններում են ապրում` կիսաքանդված տուն, տոպրակներով ծածկված ապակիներ, հին, շատ հին, Բաքվից բերած կահույք ու տանից հեռու սանհանգույց:

Հուսահատվելու առիթները շատ են. դժվարանում են տաքացնել տունը, պահել հողամասը, մշակել հողը,իսկ եղած գումարըծախսում են դեղորայքի ու գազի վարձը մուծելու վրա: Հիվանդ է մեծահասակ կինը. սրտամկանային ինֆարկտ և ինսուլտ է տարել, շաքարային դիաբետ ունի, նաև աչքի կատարակտ հիվանդություն է հայտնաբերվել մոտը, երկար ժամանակ անկողնային հիվանդ է եղել:

gexecik-tatik (13)

gexecik-tatik (16)

Վերջին օրերին իրեն լավ է զգում, ուրախացել է շատ, որ կարողանում է տան մեջ հանգիստ քայլել ու նույնիսկ բարեկամների տուն այցելել: Երբ հանդիպեցինք Գեղեցիկ տատին՝ նոր էր տուն վերադարձել, քաղաքում էր եղել` բարեկամի տանը, չնայած վատ առիթով էր գնացել` թաղման արարողության, բայց այդ օրը բարեկամի տանը մնացել էր ու հաջողացրել լողանալ (իրենց տան պայմաններում դժվարանում է նորմալ լողանալ):
Գեղեցիկ տատը,Կարոյից բացի, նաև աղջիկ ու տղա ունի, նրանք հիմա իրենց հետ չեն ապրում, Ռուսաստանում են:

gexecik-tatik (20)

Գեղեցիկի մեծ տղան նույնպես պատերազմի մասնակից է եղել, երկար տարիներ է հայրենիքի համար կռվել ու վերադառնալուց հետո էլ, գործ չգտնելու պատճառով, հեռացել է Հայաստանից: Տիկին Գեղեցիկի աղջիկը նույնպես, երկար տարիներ է, ինչ լքել է Հայաստանը, բայց հենց նրա Հայաստան գալն էլ նրանց փրկության պատճառն է դարձել: Ջալալյանները մինչև Բաքվի ջարդերնեն փախել Ադրբեջանից:

Տիկին Գեղեցիկի աղջիկընոր էր ամուսնացել` 1988-ի հունվարի 8-ին, երբ ամուսնու մայրնամուսիններին ուղարկել է Հայաստան. Քանաքեռում ենսկզբում ապրել: Բաքվում իրենք արդեն սպանությունները տեսել էին, վատ վերաբերմունքն ադրբեջանցիների կողմից զգացել էին ու մինչև կոտորածը հեռացել էին Բաքվից:

Հեռանալուց հետո աղջիկն ամեն օր մորը համոզել է` գալ Հայաստան, թողնել ամեն ինչ ու քանի շուտ է՝ փախչել:

gexecik-tatik (19)

gexecik-tatik (11)

«Աղջիկս հա զանգում էր` մամա, դուրս եկ, դուրս եկ, վատ բան է լինելու, զանգում էին, ասում` քանի սաղ եք՝ դուրս եկեք, մի կերպ դուրս եկանք Բաքվից: Եկանք Հայաստան, Ամասիա գյուղում տուն էին առաջարկում, հետո մի երկու ամիս՝ սոված-ծարավ, տուն էինք ման գալիս, այդ օրերին էլ Էջմիածնի բազարում մի կնոջ մոտ էինք մնում, ու առավոտից երեկո գնում Ամասիա` տուն ման գալու, ասում էին`տուն չկա, բայց ախր մենք առաջիններից ենք եղել, որ փախել ենք Բաքվից, ու մեզ համար էլ տուն չկար»,- պատմում է Գեղեցիկը:

Զորակ գյուղում գնեցին ներկայիս տունը: Այգին շատ էին հավանել, բայց ոչ միայն փող վճարեցին տան համար, այլև Բաքվի տունն էլ հետը տվեցին տանտիրոջը` փոխանակման նման: Էլ աչքներին ոչինչ չէր գալիս, 6 հազար ռուբլի փող ավելացրին վրան ու տունը գնեցին: Տունը հենց առաջին օրվանից էլ շատ լավ վիճակում չի եղել, բայց առաջ լավ այգի ունեին ու առատ բերք էին ստանում, հիմա դա էլ չկա, տունն էլ անհապաղ վերնանորոգման կարիք ունի: Հողամասը չեն կարողանում մշակել, բերք էլ գրեթե չեն ստանում, պարարտանյութ է պետք, հողը մշակել է պետք, իսկ նրանց գումարը հազիվ օրվա հացին է հերիքում: Արդեն ընտելացել են այս տանը, միայն վերանարոգման մասին են շատ մտածում:

gexecik-tatik (6)

Մայր ու որդի` երկուսն էլ հաշմանդամ են, դեղորայքի կարիք ունեն, հաճախ էլ բժիշկների այցելության կարիք են զգում. «Էդ շաքարի դեղերն այնքա՜ն թանկ են, իսկ տրամադրվող դեղերը ոչ էլ օգնում են, ստիպված ենք գնել»,-ասում է Գեղեցիկ տատը:

Մի բժշկի են ճանաչում, շատ են սիրում, երբ կանչ են տալիս, գալիս է, առանց գումար վերցնելու՝ զննում հիվանդին ու փորձում բուժել: Առաջարկում են գումարը՝ հրաժարվում է, շատ խղճով բժիշկ է, հասկանում է իրենց վիճակը.

«Մասիսի հիվանդանոցում է աշխատում, Բելլա է անունը, շատ ենք իրեն սիրում. իսկական ընտանիքի բարեկամ է»:

gexecik-tatik (17)

Մեծ տղային Գեղեցիկտատը 10 տարի է` չի տեսել, եկել էր Հայաստան հոր մահվան համար, դրանից հետո չի ստացվում գալ. քաղաքացիություն ստանալու խնդիրներ կան, մինչև հիմա չեն լուծվել: Գումարով էլ չի կարողանում օգնել, հազվադեպ մորն ու եղբորը քաղցրավենիք է ուղարկում:

«Նոր տարուն երկու կարոբկա կանֆետ ու երկու չայ էր ուղարկել մեզ համար: Կինն է աշխատում, ինքն էլ չի կարողանում աշխատել, հազիվ իրենց են պահում»,- պատմում է Գեղեցիկ տատը: Մեծ տղան առաջարկել է մորն ու եղբորը տեղափոխվելՌուսաստան՝իր հետ ապրելու, հրաժարվել են. Գեղեցիկ տատը սովորել է արդեն այստեղին, սիրում է հայությանը ու չի ուզում հեռանալ, իսկ տղան լրիվ դեմ է հեռանալուն. «Տղաս չի գնում, ասում է`իմ հերս ստեղ թաղած ա, ես ո՞նց թողեմ գնամ»:

gexecik-tatik (7)

Զորակ գյուղում ապրող մայր ու որդի Ջալալյանները որոշել են` չեն հեռանալու այստեղից, գյուղից էլ չեն հեռանա, միայն մի խնդրանք ունեն պետությունից` օգնեն վերանորոգել տունը, ուրիշ բողոք չունեն: Կարոն նույնիսկ միայն շինանյութն է ուզում վերանորոգման համար, մնացածն ինքն էլ է պատրաստ անել:

«Ուրիշ ոչ մի բան ինձ պետք չի, թող օգնեն մենակ ռեմոնտ անենք, ու վերջ, մնացածը ես սաղ իմ ուժերով անում եմ»,- ասում է Կարոն:

Կարոն մի անգամ դիմել է Պաշտպանության նախարարությանը (ՊՆ), օգնություն խնդրել, ասել է, որ երկրապահ է, ու հիմա էլ շատ վատ վիճակում է ապրում, օգնություն է խնդրել` տան վերանորոգման հարցում, սկզբում չեն մերժել, ավելին` ասել են` 100%-ով իրենց օգնություն հասնում է: Որոշ ժամանակ հետո, սակայն, պատասխան-նամակ են ստացել, գրված էր` չենք կարող օգնել ձեզ:

gexecik-tatik (15)

«Փարոսի» անդամ էլ չեն, ասում են`չի հասնում ձեզ, հուսահատվել են, էլ ոչ մի տեղ չեն դիմում: Կարոն էլ բարեկամների խորհրդով էր դիմել ՊՆ-ին, խուսափում է նման իրավիճակներից. հայերեն լավ չգիտի, ռուսախոս է ու չի կարողանում այս դեպքերում հստակ արտահայտել միտքը, հետո էլ հուսահատվել է, կարծում է` էլ չեն օգնի:

Ջալալյանները շարունակում են ապրել Հայաստանում, սիրում են այժմյան իրենց բնօրրանը: Ճիշտ է` փախան Բաքվից, բայց եկան այստեղ` պաշտպանելու հայրենի հողը, մշակելու հայկական հողամասերը, թողեցին իրենց շքեղ տունն ու այն փոխարինեցին կիսավեր պատերով այս տան հետ, սոցիալապես անապահով վիճակում են ապրում, բայց միևնույն է, Ջալալյաններմայր և որդին համոզված են` չեն հեռանա իրենց գյուղից: Բայցև գիտակցում են` երկար չեն կարող մնալ այդ տանը, անհնար է այդ պայմաններում ապրելը:

gexecik-tatik (8)

gexecik-tatik (1)

gexecik-tatik (2)

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս