Բաժիններ՝

Ավտովթար` «HSBC» բանկի մոտ

Փետրվարի 9-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «Էյջ Էյ Բի ՍԻ» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի 88RR888 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Կ.) և «Մերսեդես» մակնիշի 64AS066 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գովազդային վահանակի սյանը և շրջել այն:

Շտապօգնության աշխատակիցները Ա.Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն           

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս