«Այստեղ գալու առաջին ամիսներին այնքան էլ ակտիվ չէի ստեղծագործական կյանքում, բայց, կարծես թե, առջևում բուռն ամիսներ են սպասվում: Այժմ Մոսկվայի Վալենտին Դուդնիկովի անվան հեղինակային թատրոնում երկու ներկայացումներում զբաղվածություն ունեմ: Փորձերը դեռ նոր ենք սկսել»:
Լոռու մարզի Շամուտ գյուղում գյուղացիների մեծ մասը անասնապահությամբ է հոգում ընտանիքի կարիքները: Ճիշտ է՝ օրվա մեջ հանգստի ժամ շատերը գրեթե չեն ունենում, սակայն փոխարենը կարողանում են կյանքից հետ չմնալ:
Այսօր ուշ երեկոյան գումարվել է ՀՀԿ Գերագույն մարմնի նիստ, որին ներկա է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և կուսացական ողջ վերնախավը:
Փետրվարի 8-ին Գյումրիում գրանցվել է ինքնասպանության դեպք: Անի թաղամասի Չարենցի 10 հասցեում կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել 1991 թ-ին ծնված Ժենյա Սարիբեկյանը
Բորսայում դոլարն առաջարկվել է 481 դրամով, սակայն պահանջարկ ընդհանրապես չի ներկայացվել։
2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին:
Պատգամավորի հարազատներն այս պահին գտնվում են նշված ՔԿ հիմնարկի մոտ և սպասում են, թե երբ պետք է Հ. Հակոբյանին բուժօգնություն ցուցաբերվի: Մեր տեղեկություններով` նրան հրաժարվում են օգնել:
«Նախագծի բոլոր հիմնական դերասանները նույն են, պարզապես վերջացել են Յանայի եւ Ռուզաննայի սցենարական պատմությունները, եւ նրանք էլ չեն լինի։ Փոխարենը կավելանա երկու կերպար, որոնց դերակատարների անունները ես այս պահին չեմ հրապարակի»:
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի իրենց տանը կից հացատանը` գազօջախից արտահոսած շմոլ գազից:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտնում է, որ հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ. նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը` նպաստելու երկրի ճկուն, ընդգրկուն և կայուն զարգացմանը:
Փետրվարի 7-ին ծեծի ենթարկված ՓՄՁ բողոքի ակցիաների ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը «Ազատությանը» պատմել է, թե ինչպես են իրեն առեւանգել եւ դաժան ծեծի ենթարկել։
Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:
Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ՀՀ տնտեսության ոլորտներից մեկի վրա բավականին դրական ազդեցություն է ունեցել: Խոսքը զբոսաշրջության մասին է:
Բարձր վարձատրությամբ աշխատանք որոնողները հայտնվել են խարդախ կնոջ որոգայթում:
Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2 տարածքով հայկական տաղավար։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղպատ-Ախթալա ավտոճանպարհի մոտ 10 կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 06ՏՕ157 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ Բ.Ա.-ն արգելափակվել էր ավտոմեքենայում:
Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Լեւոն Զուրաբյանը Գագիկ Ծառուկյանին քննադատողներին վստահեցնում է, որ իշխանափոխությունը նրա հետ շատ հավանական է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած ձյան և բքի պատճառով ներկայումս Աշտարակ-Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Դատավորի առաջարկով Արթուր Կ.-ն ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը:
Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քաղաքացի Օսեբ Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալված Մ.Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։
Պռոշյան փողոցում հնչած կրակոցների գործով Նոր-Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբորը՝ Մհեր Պետրոսյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով:
«Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Անցյալ տարվանից Լեռնային Ղարաբաղի սահմանագծին զոհերի և բռնությունների կտրուկ աճը շատ անհանգստացնող է, և դա որևէ ժողովրդի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղության հասնելու համար կողմերին օգնելու և Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու հարցում»:
Ուշադրություն, որոնվում են:
Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արսեն Ա.-ն:
Երբ ես մտա թատրոն եւ տեսա, թե ինչ շիկացած մթնոլորտ է այնտեղ եւ թե որքան վիրավորված է Կոնսալեսը, ես հարցրեցի, թե ինչ է պատահել եւ ով է վիրավորել դաշնակահարին: Ոչ մի պատասխան չստանալով` ես բարձրացրեցի ձայնս, որից հետո օպերային թատրոնի հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը ասաց` ինչի ես գոռում, ես էլ ասացի` լավ եմ անում, եւ այդպես սկսվեց քաշքշոցը:
Դեռ վաղ ժամանակներից սխտորն օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար: Այն հեշտացնում է լյարդի աշխատանքը, պայքարում է վիրուսների և բակտերիաների դեմ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
«Որքան էլ շատ լինեն մեր ծրագրերն ու դրանք իրականացնելու ձգտումը, միևնույն է, ոչինչ անել չէր հաջողվի, եթե չլիներ Ձեր անվերապահ աջակցությունը»: