
Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Հրամանագրում, մասնավորապես նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ. Սոնա Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով»:
ՀՀ Նախագահի աշխատակազմ