Բաժիններ՝

Եգիպտական ավիացիան հարվածել է Լիբիայի տարածքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական ավիացիան ռմբային հարվածներ է հասցրել Լիբիայում գտնվող թիրախներին: Ռմբակոծության են ենթարկվել «Իսլամական պետությանը» պատկանող օբյեկտները:

Խոսքը գնում է խմբավորման մարզական ճամբարների, զորավարժարանների ու զինապահեստների մասին, որոնք գտնվում են եգիպտական սահմանից ոչ հեռու: Այդ գործողությունը հանդիսացել է զինյալների կողմից 21 ղպտի ձկնորսներին մահապատժի ենթարկելու պատասխանը:

Այդ հաշվեհարդարից հետո Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսն իրենք իրավունք է վերապահում ընդունել համապատասխան միջոցներ և վրեժխնդիր լինել այդ սպանությունների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728