Իրանը մշտապես պատրաստ է դերակատարություն ունենալ ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացում. Զարիֆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զարիֆն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Իրանը՝ որպես հարևան երկիր, մշտապես պատրաստ է դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Իրանը հակամարտության գոտուն սահմանակից է 100 կիլոմետրով և ցանկանում է տվալ հակամարտության խաղաղ կարգավորում:

Մենք ցանկանում ենք, որ մեր հարևանների մոտ լինեն կայունություն ու անվտանգության: Մեզ համար կարևոր են մեր բոլոր հարևանները: Ադրբեջանը մեր ամենակարևոր հարևանն է (համաձայն ադրբեջանական լրատվամիաջոցի, ինչը խիստ կասկածելի է – 168.am):

Մենք սերտ կապերի մեջ ենք այդ երկրի հետ: Իրանը կարող է լրջորեն օգնել Ադրբեջանին՝ կապված այդ հակամարտության հետ: Մենք մշտապես ցանկացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հաջող ավարտ և խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորում»:

Տեսանյութեր

Լրահոս