
«Բարգավաճ Հայաստանը» շտապ նիստ է հրավիրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) այս պահին նիստ է գումարել։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկելու են ներկուսակցական հարցեր, բայց չմանրամասնեց, թե խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է։
Ըստ ամենայնի՝ կքննարկվի ԲՀԿ-ի շարքերն առաջացած խուճապը, մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արագած Ախոյանի հեռանալը կուսակցությունից և հնարավոր հաջորդ դասալիքների խնդիրը։