
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Պլանավորված է, որ Զարիֆը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերը: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը:
Նրա խոսքերով՝ Զարիֆին կիրազեկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադարձությունների մասին: Դեսպանն ընդգծել է, որ Իրանը հակամարտության սկսվելուց ի վեր առաջարկել է միջնորդություն կարգավորման գործընթացում: