
ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ռուսական ДОЖДЬ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու իր «սև ցուցակում» ընդգրկել է 19 ֆիզիկական անձանց, որոնց թվում նաև երգիչ Իոսիֆ Կոբզոնին և 9 իրավաբանական անձանց:
Այս մասին նշված է ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում: «Սև ցուցակում» են ընդգրկվել նաև ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զինվորականները: ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումն ընդունել են փետրվարի 9-ին:
Ուկրաինական կողմի խնդրանքով դրանց գործարկումը հետաձգվել էր մինչև փետրվարի 16-ը, քանի որ նրա իշխանությունները կարծում էին, որ դա կարող էր խոչընդոտել փետրվարի 12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունների անցկացմանը:
Այդ բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ իրենք մտադիր չեն հրաժարվել ընդունած նոր պատժամիջոցներից՝ հավելելով, որ դրանք ուժի մեջ են մտնելու փետրվարի 16-ից: