
«Կա ժամանակավոր խուճապ, սակայն դա կանցնի». Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes-ի ռուսական բաժնի հետ զրույցում խոսելով Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնվելու մասին, ասել է, որ դրանք չեն կարող խոչընդոտել ուսաստանի զարգացմանը։
«Մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք։ Այդ բոլոր սահմանափակումները ժամանակավոր են. դրանք սահմանում են, հետո չեղյալ հայտարարում։ Պետք չէ տրվել խուճապային տրամադրություններին և անհանգստանալ, պետք է շատ աշխատել։ Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի։ Մենք մեզ վրա չենք զգում պատժամիջոցները»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Խոսելով նավթի էժանացման, ռուբլու թուլացման և տնտեսական վիճակի մասին՝ նա ասել է. «Ոչ մի սարսափելի բան ես այստեղ չեմ տեսնում։ Կա ժամանակավոր խուճապ, սակայն դա կանցնի։ Այնուհետև կսկսվի ինֆլյացիան, որն, ի դեպ, բիզնեսի համար նոր խթան է»,- ասել է Կարապետյանը։
Ամբողջական հրապարակումը՝ ավելի ուշ