Բաժիններ՝

Երևանի Շենգավիթ համայնքի որոշ թաղամասերում կդադարեցվի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը։

Մասնավորապես խոսքը վերաբերում է Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արտաշիսյան փող. 44-ից բարձր համարների և նրբ., Շիրակի փող. և նրբ., Շարուրի փող. և նրբ., Արարատյան փող. և նրբ. հասցեներին։
Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս