Բաժիններ՝

Արագած Ախոյանը լքում է ԲՀԿ-ն

Արագած Ախոյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ն լքելու վերաբերյալ.

«Հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:

Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:

Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար»  կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր:

Շնորհակալություն

Արագած Ախոյան

16.02. 2015թ.»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս