Հայ տղային՝ Գոռին, ընտանիք է հարկավոր
Մի անգամ մենք երեխաներին կենդանաբանական այգի տարանք: Ես փոքր-ինչ ուշացա, իսկ երբ մտա այն դահլիճ, որտեղ նրանց փոքրիկ կենդանիների էին ցուցադրում, հանկարծ շատ հստակ եւ քնքուշ մանկական ձայն լսեցի: Ներեցեք, հարցրեց ձայնը, իսկ այսօր վագրեր ցույց կտան:
Այդպես մենք ծանոթացանք Գոռի հետ: Հույս ունեմ, որ երբեւէ ես այս մասին կպատմեմ նրա հարսանիքին: Դրանից հետո չի անցնում անգամ մեկ օր, որ ես չմտածեմ Գոռի մասին: Ոչ մի օր: Կարծես փոքրիկ է, կարծես սովորական տղա է, բայց միաժամանակ բոլորը ցանկանում են խոսել նրա հետ, բոլոր ցանկանում են նստել նրա կողքին, իսկ երբ նա հեռանում է, բոլորը կարծես տխուր եւ մռայլ են դառնում:
Գոռն ապրում է «Բարեսրտության» բաժանմունքում, որտեղ, նրանից բացի, եւս երկու երեխաներ են կարողանում խոսել: Գոռը 8 տարեկան է: Նա գրել եւ կարդալ չգիտի, երբեք ծով չի տեսել վագր չի տեսել: Ինտերնատը, որտեղ նա ապրում է, կոչվում է «մտավոր հետամնացների համար», բայց Գոռն ամենախելացի տղաներից է, որին ես երբեւէ տեսել եմ: Գոռը չի քայլում, տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, բայց դա շատ հմուտ կերպով է անում: Գոռին ուրախացնելու համար քիչ բան է հարկավոր: Ինձ թվում է, որ ամենից շատ նրան հասարակ բաներն են պակասում:
Ամեն օրը, որը Գոռն անցկացնում է ինտերնատում, նվազեցնում է նորմալ կյանքի նրա հնարավորությունները: Գոռին ընտանիք է հարկավոր: Ես ամբողջ կյանքում ապրում եմ Ռուսաստանում եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում այստեղ լուրջ հաշմանդամությամբ երեխա մեծացնել: Ես հասկանում եմ, թե մեզ համար որքան դժվար կլինի Գոռի համար ծնողներ գտնել:
Ես պայմանավորվել եմ ռուսական լավագույն բժիշկներից մեկի՝ գենետիկային մասնագետ, գիտությունների դոկտոր Նատալյա Բելովայի հետ, որ Գոռին կտեղափոխեն երկրի լավագույն բժշկական կենտրոններից մեկը: Տղային վիրահատություն է անհրաժեշտ, գուցե ոչ մեկը, եւ կենտրոնի բժիշկները երեխայի ծնողներին խորհրդատվություն կտրամադրեն, թե որտեղ եւ ինչպես պետք է նրան վիրահատել: Եթե վիրահատության համար գումար հարկավոր լինի, անձամբ խոստանում եմ գտնել այն:
Խնդիրների ունեցող երեխաների ծնողները նյութական եւ հոգեբանոական դժվարություններ են ունենում, այդ պատճառով մենք պայմանավորվել ենք «Կամավորները՝ ի աջակցություն որբ երեխաների» հիմնադրամի հետ, որ Գոռին եւ նրա ընտանիքին կընդգրկեն «Մտերիմ մարդիկ» աջակցության ծրագրում:
Գոռի ապագա ծնողներին, ի վերջո, կարեւոր է իմանալ, որ ոչ միայն իրենք են հոգ տանելու Գոռի մասին, մենք բոլորս՝ Գոռի կնքամայր Աննան, կամավորները, որոնք նրան աջակցում են ինտերնատում, «Բարեսրտություն» ուղղափառ ծառայության քույրերը եւ, իհարկե, ես եւ իմ ամբողջ ընտանիքը, խոստանում ենք այսուհետ նույնպես օգնել Գոռին, հետաքրքրվել նրա կյանքով, լուծել նրա խնդիրները, աջակցել այնքան, որքան կարիք կլինի: Դե, իհարկե, ես նաեւ խոստանում եմ, որ Գոռի հարսանիքին լավագույն կենացը կասեմ: Գոռը հայկական անուն-ազգանուն ունի: Ես գիտեմ, թե որքան մեծ եւ համերաշխ հայկական սփյուռք կա, գուցե սա կօգնի: