Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում խոսքից անցնում է վճռական գործողությունների

Uainfo.org-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի պատերազմի հարցում խոսքից անցնում է վճռական գործողությունների, ինչի մասին են վկայում մի շարք քայլեր.

1. Օբաման առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Ուկրաինայի դեմ: Առանցքային բառը «պաշտոնապեսն» է:

2. ԱՄՆ-ն առաջին անգամ հրապարակել է արբանյակային լուսանկար, թե Ուկրաինայի որ շրջաններում է գտնվում ռուսական ռազմական տեխնիկա: Առանցքային բառն «առաջին անգամն» է:

3. Արդեն նշանակվել է Ուկրաինային զենք մատակարարելու հարցերով համակարգող (Միխեիլ Սաակաշվիլի):

4. Պորոշենկոն հայտարարել է, որ կհայտարարի ռազմական դրություն, եթե չիրագործվի Մինսկյան հուշագիրն ու Ուկրաինայում չտիրի համաձայնեցված խաղաղություն: Այդ քայլը քննարկվել և ընդունվել է օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերների հետ:

5. Ամերիկայում կա լրատվական երկու հեռուստաալիք, որոնք արտացոլում են խոշորագույն երկու կուսակցությունների շահերը: NewsFox հեռուստաալիքը ձգտում է ամերիկացիներին հասցնել Հանրապետական կուսակցության քաղաքականությունը, իսկ CNN-ը՝ Դեմոկրատական կուսակցության քաղաքականությունը:

Եվ ահա Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ CNN-ն ընդունել է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտել է «Բուդապեշտի հուշագիրը»՝ ներխուժելով ինքնիշխան Ուկրաինայի տարածք:

6. Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ապագա թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ է արել մեծացնել օգնությունն Ուկրաինային:

7. Կանադան պատրաստ է ներկայացնել Ուկրաինայում իր արբանյակների տվյալները:

Այս և շատ այլ քայլերը վկայում են, որ ԱՄՆ-ը խոսքերից անցնում է վճռական գործողությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս