
Ֆեյսբուքի զոհը

Դատարան է ուղարկվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի կնոջ հետ և վերջինիս գույքը հափշտկելու դիտավորությամբ ներկայացել է Վրաստանի հանրապետությունում գործող տուրիստական գործակալության աշխատակից, շահել է նրա վստահությունը և գումարը ետ վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420000 դրամ և խաբեության եղանակով հափշտակել այն:
Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: