
Ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ:
Լևոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը, ժամը 17.20-ին, գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում` մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն