Անսթափ վարորդներ, հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրեր: Ստուգայցեր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը:
Հայաստանի կլիմայի փոփոխությունը վերջին տարիներին:
Քննիչները կմասնագիտանան՝ երեխաների մասնակցությամբ քրեական գործերը քննելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վ.Գևորգյանը՝ կաշառք վերցնելու կասկածանքով:
«Այդ ընթացակարգերով անցնելն առավել լեգիտիմացնում է ընտրությունը, որովհետև ԿԸՀ-ն արդյունքը հայտարարել է, հետո վերահաշվարկ եղավ, հետո նորից` ՍԴ: Դա հարցը փակելու ձև է, ես չգիտեմ` ինչ են ուզում, անում են, որ փակե՞ն հերթական անգամ, էդքան միամի՞տ են, որ մտածեն, թե ՍԴ-ն ինչ-որ բան է փոխելու»:
Forbes-ը նյութ է պատրաստել մեր հայրենակցի` Վադիմ Գրիգորյանի մասին, ում եվրոպական մարքեթինգային աշխարհում կոչում են «Մարքեթինգի ոսկե տղա»:
«Չգիտեմ՝ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
Ինչպես մեղրի, այնպես էլ դարչինի դեպքում գոյություն ունեն հազարավոր գրություններ, որոնք փաստում են, որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ դարչինին մեծ նշանակություն և կարևորություն են տվել:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հեռացվել է ակումբից:
2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի ընթացքում Վարուժան Ավետիսյանը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի կողմից Կապան քաղաքում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանությունը, դրսևորելով «հանցավոր անգործություն», չի կանխել հավաքը խանգարելու փորձերը:
Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար:
Ֆրանսիացի մարզիչն արդեն չի վախենում պատասխանատվությունից: Նոյեմբերին արդեն շշուկներ կային, որ Զիդանը կարող է փոխարինել Բենիտեսին, բայց ֆրանսիացին ինքը հերքեց այդ ինֆորմացիան՝ նշելով, որ դեռ պատրաստ չէ «Ռեալում» աշխատելու համար:
Ես շատ եմ աշխատում երեխաների հետ ու տեսնում եմ, որ եթե մենք չկարողանանք նրանց նոր ու հետաքրքիր բան մատուցել, նրանք ինտերնետային կախվածության տակ կմնան, իսկ շատ դեպքերում` ինտերնետի ստրուկը կդառնան։ Չեն կարողանա կողմնորոշվել ու հանգիստ վերաբերվել քննադատությանը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ:
«Արդեն երկու օր է, այստեղ նախատոնական ադրենալինով տոգորված ինչ-որ քաղաքական ուժեր, գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դատափետում են «Բարգավաճ Հայաստան»-ին: Մեկ հարց եմ ուղղում իրենց` ո՞ւր էին ընտրական հանձնաժողովի ձեր անդամները, ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով, էժանով վաճառվեցին»
2014թ. ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 23 հաշվետվություն, որոնցից 2-ը պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով ՎՊ 2014 թվականի տարեկան հաշվետվությունը:
Մարզիչը գտնում է, որ իր ֆուտբոլային փիլիսոփայությունը և ակումբի բնորոշ պատկերն անհամատեղելի են:
Այո, եթե հավատանք մեր պաշտոնյաներին` Սահմանադրության ընդունումից հետո այդպես էլ լինելու է։ Ճիշտ է, դա չի լինի մեկ ամսից կամ մեկ տարուց. դեռ հարկավոր է օրենսդրությունը կարգի բերել, մեխանիզմներ մշակել և այլն, իսկ դա ժամանակ է պահանջում։ Սակայն, որ դա մի օր տեղի կունենա` հաստատ է։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Ի.Զաքարյանը նշեց, որ ամրագրել են մի կարևոր սկզբունք՝ բոլոր ոլորտները, որոնք վերահսկելու են, գրված են ըստ ծրագրերի. «Այսինքն՝ առաջին անգամ ներկայացրել ենք ըստ ծրագրերի վերահսկողության բոլոր թեմաները»:
Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Իտալացին կփոխարինի Պեպ Գվարդիոլային, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա Մյունհենից մրցաշրջանի ավարտից հետո:
Նախատեսվում է, որ 377 դպրոցների շենքերի սեյսմակայությունը կուժեղացվի կամ նորերը կկառուցվեն և կհամապատասխնեցվեն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում սահմանված միջազգային չափանիշներին: Ա. Բաշխյանի խոսքով, այս դպրոցները համարվել են առաջնահերթ: Նա նշեց, որ կմշակվի նաև արտակարգ իրավիճակների ծրագիր: Ա.Բաշխյանը հայտնեց, որ 15 տարվա ծրագրի ընդհանուր արժեքը 617 մլն դոլար է, կհատկացվի 2 փուլով, 2% տոկոսադրույքով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:
Թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամլո ասուլիսը, որը տևեց մի քանի ժամ: ՌԴ նախագահի ասուլիսը լուսաբանելու համար հավատարմագրվել էին ռեկորդային թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ 1390 մարդ:
Աշխարհում ծնվող յուրաքանչյուր 8-րդ երեխան լույս աշխարհ է գալիս հակամարտության գոտում, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցում:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 3 քրեական գործ՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ։
Հայաստանը Համաշխարհային բանկից ևս 50 մլն դոլար վարկ կվերցնի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: