Վերահսկիչ Պալատը կաշխատի նոր սկզբունքով
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Ի.Զաքարյանը նշեց, որ ամրագրել են մի կարևոր սկզբունք՝ բոլոր ոլորտները, որոնք վերահսկելու են, գրված են ըստ ծրագրերի. «Այսինքն՝ առաջին անգամ ներկայացրել ենք ըստ ծրագրերի վերահսկողության բոլոր թեմաները»:
ՎՊ նախագահի խոսքով, ուսումնասիրություններ կիրականացվեն ԿԳՆ, ՏԿՆ, Ոստիկանության, ՏՄՊՊՀ, Անշարժ գույքի կադաստրի ծրագրերում՝ ընդհանուր 11 ծրագրեր, նաև միջազգային կառույցների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցների օգտագործման հարցեր: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, որ հարցը քաղաքական ենթատեքստ չունի, հետաքրքրվեց, թե այն ռիսկայնության շեմը, որ արձանագրվեց մոտ 2 տարի առաջ, այդ ընթացքում պետական միջոցների օգտագործման արդյունավետության որոշակի առաջընթաց կա՞, թե՞ մնացել է նույն ձևով:
«Այն ժամանակ բավականին ռեզոնանս ունեցավ, Դուք որոշ ժամանակ ԱԺ դահլիճ չէիք գալիս»,- նկատեց Մելքումյանը: Ի.Զաքարյանը նշեց, որ կարող են յուրաքանչյուր ծրագրի կապակցությամբ արդյունավետության գնահատական տալ, բայց՝ հաշվի առնելով ՎՊ ռեսուրսները, լավագույն դեպքում կարող են իրենց հսկողության տակ պահել պետական ծրագրերի 10%-ը: Ըստ նրա՝ դրանք շատ մանրամասն արտացոլված են հաշվետվությունների մեջ և յուրաքանչյուր ծրագիր ունի իր գնահատականը: