
Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ:
ՀՀ ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 10-ին 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Դեկտեմբերի 12-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) և 14-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից համապատասխանաբար 49 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 27 կմ դեպի հյուսիս-արևելք: