Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք ընկնում պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ:
Ավելացնենք, որ «Չելսին» դուրս էր եկել Անչելոտիի վրա, սակայն իտալացի մարզիչն արդեն համաձայնության էր եկել «Բավարիայի» հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2 քրեական գործ՝ հարուցված ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Կողոպուտ շքամուտքում:
Բոլորին է հայտնի, որ տիբեթյան վանականներն առողջ և սպիտակ ատամներ ունեն: Փաստն այն է, որ նրանք ոչ ատամնաբույժի են դիմում, ոչ էլ ատամի մածուկ են օգտագործում այդ լեռնային շրջաններում, իսկ նրանց ամուր և սպիտակ ատամների գաղտնիքը բնական բաղադրատոմսերն են:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ դեկտեմբերի 18-ին կուղևորվի Հավայան կղզիներ՝ տոնելու սուրբծննդյան արձակուրդները, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Բացահայտում. Հյուրանոցը վերածել էին անառականոցի. բերման է ենթարկվել 12 մարմնավաճառ:
455 հազար ԱՄՆ դոլարի հափշտակության գործի նախաքննությունն ավարտվել է. ԱՐ. «Քննության գաղտնիքը»:
«Ինտեգրում և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում՝ ամփոփելով 2015թ., ասաց, որ տարին եղել է շատ բարդ, և ըստ նրա՝ գլոբալ քաղաքական և տնտեսական առճակատման ու տնտեսական ճգնաժամի տարի էր.
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց իրենց հարցումների արդյունքները, որոնց ընթացքում փորձել են պարզել, թե որոնք են հայկական լավագույն արտադրանքներն ու ծառայությունները.
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Քանաքեռցու 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Ավելի վաղ Օտմար Հիտցֆելդը պնդում էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին, քանի որ վստահ է, որ ներկայիս Սահմանադրությամբ երկիրն այլևս չի կարող զարգանալ:
Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Նրա խոսքով՝ այն գործիչները, որոնք փորձում են այդ քաղաքակիրթ դաշտում ինչ-որ նոր կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծել, պատրաստվել 2017 թվին, դատապարտված են ոչնչի. «Եթե այդ գործիչների մղումը անկեղծ է ու իրենք խնդիր են դրել ընդդիմադիր բևեռ ձևավորելու, պետք է հասկանան, որ այդ բևեռը կարելի է ստեղծել միայն Ազատության հրապարակում»:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ և վիրավորներ:
«Պետք է կարողանանք առաջին հերթին մեր ընտանիքների, ծնողների հմտություններն ու հնարավորությունները մեծացնենք ու զարգացնենք, որպեսզի այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցնում են երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելուն, հնարավորինս լուծումներ ստանան, այլ կերպ ասած, մեծ աջակցություն պետք է ուղղվի ընտանիքներին, ծնողներին, իսկ դրա արդյունքում կշահեն միայն երեխաները»-ասել է նախարարը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարևորեց օրինագիծը, հատկապես՝ հոծ գծերը տրորելու խախտումը թեթևացնելը, որ մեր երթևեկության պայմաններում պետք է «օդով գնալ», որ հոծ գիծը չտրորեն: Ն.Զոհրաբյանը նաև շատ դրական գնահատեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատասխանատվությունը խստացնելը, քանի որ մի քանի անգամ արագությունը գերազանցելով մեքենա վարելու արտոնություն իրենց թույլ են տալիս տարբեր արտոնյալներ ու նրանց զավակներ, որ գիտեն, որ իրենց ոչինչ դրա համար չի լինի:
Պատերազմը Սիրիայում ձգձգվում է, քանի որ Արևմուտքի երկրները ձգտում են Սիրիայում փոխել իշխանությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նիդեռլանդական NPO2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Երեկ և այսօր հայրենիքը, հայոց ազգը կորցրեց հերթական իր հերոսին, զինվորին: Հարգենք նրանց հիշատակը»,- այսօր Ազատության հրապարակում այս խոսքերով սկսեց հանրահավաքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հոր հետ վիճած 15-ամյա մերձմոսկվաբնակ աղջիկը պայմանավորվել է ընկերոջ հետ սպանել իր ընտանիքի անդամներին: Վերջիններս դանակի 30 հարված են հասցրել հորը, հարվածել են մոր մեջքին ու հեռացել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:
«Բանակցային գործընթացի շարունակականությունը կարևոր է, որովհետև դա ցույց է տալիս երկու կողմերի դիրքորոշումը, ռազմավարական ուղղությունը՝ որպես խաղաղ կարգավորման կողմնակիցներ, մյուս կողմից՝ դժվար թե կարելի է ակնկալել, որ կոնկրետ տարեվերջի բանակցությունը տրամադրելու է կարգավորման լուրջ հող»:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Ռիյադ Ֆարիֆ Հիջաբը հայտարարել է, որ իշխանության լեգիտիմ անցումը պետք է տեղի ունենա առանց Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի, հայտնում է Reuters-ը:
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ մենք պերմանենտ լարվածություն ունենք շփման գծում, ինչը, ըստ նրա՝ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն փորձում է պահպանել լարվածությունը շփման գծում, այլ նաև՝ փորձում է որակական փոփոխություն անել՝ ինչ-որ մի ձևով վերջնականապես ազդելու համար հայկական կողմի որոշման վրա:
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ 2015 թվականին աշխարհում փախստականների թիվը կգերազանցի 60 միլիոն մարդը: Դա նշանակում է, որ Երկրագնդի յուրաքանչյուր 122-րդ բնակիչը փախստական կդառնա, ապաստան հայցող կամ ժամանակավոր տեղափոխվող անձ սեփական երկրի ներսում:
Իմացություն- «Տաշիր պիցցա»` 98%, «Պիցցա դի Ռոմա»` 21%, «Մամմա միա»` 19%, «Պիցցա հատ»՝ 17%: Լավագույն- «Տաշիր պիցցա»՝ 90%, «Պիցցա հատ»՝ 3%, «Մամմա միա»՝ 3%
Դատարանում դատավարության մասնակիցների համար նախատեսված անձանց շարքում ներկա էին նաև զինվորական համազգեստներով, ռետինե մահակներով զինված անձինք, ովքեր օտարերկրացիներ են: Արթուր Սաքունցը հարց հնչեցրեց՝ կա՞ որևէ հիմնավորում նրանց՝ դատական նիստերի դահլիճում լինելու վերաբերյալ:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցուցակը հաստատելու մասին»: