Նախատեսվում է կիրառել վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգ: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ բալային համակարգը հաշվարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 1000 դրամը 2 բալ հաշվարկելու միջոցով:
Սա մշակութային դաշտում համաշխարհային նշանակության աննախադեպ իրադարձություն է, որ կարող էր գրանցվել հայաստանյան ներմշակութային գզվռտոցների արդյունքում միայն: Լավ է՝ գոնե մարդկային զոհեր չեն գրանցվել Օպերային թատրոնի աշխատակազմի ներսում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մենք իրար խաբում էինք, բայց դե երկուսս էլ գոհ էինք։ Իսկ հետո, դե դա էլ գիտես, մեծացանք-դախացանք-սեռահասունացանք ու չափից շուտ ու շատ լրջացանք։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինան առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խորհուրդների էլ յոլա կգնա:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան գտնում է, որ շատ ծանր կլինի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին աջակցելը, եթե նա նույնիսկ մասնակցության թույլտվություն ստանա:
Այսօր կայացած ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները՝ կախված ռուսական խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ, համարում է «թշնամական ակտ»:
ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է երկու կալանավորված ադրբեջանցիներին։
«Չի եղել որևէ վարկային պայմանագիր, որի հետ կապված մութ պատմություններ չլինեն, որի հետ կապված աղմուկ չլինի, որի հետ կապված ստվերային խոսակցություններ չլինեն, ստվերային գումարներ, և այլն: Եվ այս ամենը բնական է, որ պիտի բերեր-հանգեցներ նրան, որ չկա վստահություն ո՛չ հանրության շրջանում, ո՛չ քաղաքական ուժերի շրջանում, որ այս վարկը ևս ծախսվելու է արդյունավետ, կամ մյուս հերթական վարկը կծախսվի արդյունավետ: Որևէ վարկ հակապետական նպատակով չի վերցվում, որևէ տեղ չի գրվում, որ՝ այս վարկը մենք բերում ենք թալանելու, գողանալու համար, այսքան գումար կհատկացվի խորհրդատու կազմակերպություններին, կամ այսքան գումար ատկատ կարվի հատկացնող կազմակերպությանը»:
«Հյուսիսային մուտքից հետո կմեկնարկեն համալիրի մյուս կառույցների՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, զուգահեռ կիրականացվի Ճոճվող սյան՝ Գավազանի եւ Զանգակատան վերականգնումը»,-ասում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:
«Դիպուկահարների հեռացում, տեխնիկական միջոցներով սահմանի երկայնքով սահմանի վերահսկում և ԵԱՀԿ դիտորդների ավելացում… Միանշանակ հասկանալի է, որ արվում են քայլեր, որոնք նախնական առումով իսկապես պետք է բերեն էսկալացիայի թուլացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև իր ընտանիքի մասին՝ պատմելով դուստրերի մասին: Միաժամանակ, նա նշել է, որ չի խոսելու մանրամասների մասին, քանի որ իր նկատառումներն ունի այդ հարցի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը:
«Ուզեն թե չուզեն, հետխորհրդային երկրները, այդ թվում` Հայաստանը, իրենց տնտեսությամբ կապված են ռուսականին և ազդվում են այդ շուկայում տեղի ունեցող բացասական զարգացումների արդյունքում, ընկերություններ են փակվում»,- ասում է ՌԴ-ի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 19-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Կ.-ին և դիմել փախուստի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բացասական է արտահայտվել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հասցեին:
Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 17-ին, Էջմիածնում կազմակերպված «Նոր Հայաստան» ճակատի հավաք-հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի սցենարով:
«Իմ գնահատականով՝ միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել, որովհետև այն, ինչն ինքն անում է, իր բոլոր քայլերը հակասում են և՛ միջազգային իրավունքին, և՛ միջնորդների բոլոր հորդորներին, և՛ ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային»:
Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա, ինչպես նաև Կիևյան և Լենինգրադյան փողոցներից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա տանող ճամապարհահատվածներում:
Հայաստանը 2014 թ. արդյունքներով գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը:
Նյու Յորքում ոսկերչական խանութի տեղափոխման ժամանակ բեռնակիրներն անպետք են համարել ոչնչով աչքի չընկնող արկղերը, որտեղ գտնվել են 5 մլն դոլար արժողությամբ զարդեր ու դեն են նետել դրանք:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեհ ընդդիմադիր պատգամավոր Միխալ Շչերբային տուգանել են սահմանված ժամանակի չարաշահման համար, որը նրան հատկացվել էր խորհրդարանում ելույթի համար, հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:
Ռուսաստանը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ ու պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն փոխել դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ, տեղեկացնում է Interfax-ը:
Հայաստանը 300 մլն դոլար վարկ կստանա Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից:
«Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ ճանապարհային ոստիկանությունն ի զորու չէ օպերատիվ արձագանքել հասարակական կազմակերպությունների ու բնակիչների բողոքներին ու առաջարկներին ու վերացնել ճանապարհային երթևեկությունում առկա բազմաթիվ թերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: