Բաժիններ՝

Զինեդին Զիդանը պատրաստ է «Ռեալի» մարզչի պաշտոնում փոխարինել Ռաֆա Բենիտեսին

Ֆրանսիացի մարզիչն արդեն չի վախենում պատասխանատվությունից: Նոյեմբերին արդեն շշուկներ կային, որ Զիդանը կարող է փոխարինել Բենիտեսին, բայց ֆրանսիացին ինքը հերքեց այդ ինֆորմացիան՝ նշելով, որ դեռ պատրաստ չէ «Ռեալում» աշխատելու համար: Մադրիդյան ակումբի վերջին անհաջողություններից հետո լրագրողները նորից անդրադարձել են Զիդանի մասին լուրերին, բայց հիմա Marca-ի և AS-ի ինֆորմացիայի համաձայն՝ ֆրանսիացին արդեն չի վախենում պատասխանատվությունից:

Եթե Բենիտեսը հեռացվի ակումբից, ապա «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը կդառնա Զիդանը: Եթե ավելի վաղ Ֆլորենտինո Պերեսն աջակցում էր Ռաֆային, ապա հիմա «Ռեալի» նախագահը դժգոհ է մարզչից:

«Ռեալի» Իսպանիայի առաջնությունում գրավում է 3-րդ տեղը` հետ մնալով «Բարսելոնայից» և «Ատլետիկոյից» 5 միավորով:

2014թ.-ից Զիդանը «Կաստիլիայի» գլխավոր մարզիչն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031