Նույնիսկ բժիշկներն են հիանում այս բաղադրատոմսով
Գիտնականները բազմիցս նշել են մեղրի և դարչինի օգտակարության մասին. այն առողջական մի քանի խնդիրների դեմ պայքարելու հրաշալի զենք է:
Եգիպտացիները մեղրն օգտագործել են վնասվածքների դեպքում, հույները՝ երկարակեցության, իսկ հնդիկները՝ օրգանիզմում բալանսը պահպանելու: Ժամանակակից բժշկությունը ցույց է տվել, որ այս ամենն իրականություն է:
Ինչպես մեղրի, այնպես էլ դարչինի դեպքում գոյություն ունեն հազարավոր գրություններ, որոնք փաստում են, որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ դարչինին մեծ նշանակություն և կարևորություն են տվել:
Այս երկու բնական բաղադրիչներն օգնում են բուժել մի շարք առողջական խնդիրներ, ներառյալ՝ քրոնիկ հիվանդությունները:
1. Ամրացնում է իմունիտետը
Ցանկալի է ամենօրյա սովորություն դարձնել դարչինի և մեղրի խառնուրդի օգտագործումը: Այն պայքարում է բակտերիաների և վիրուսների դեմ:
2. Արթրիտի դեմ
Մեկ բաժակ եռացրած ջրի մեջ խառնեք 2ճ/գ մեղրը և 1ճ/գ դաչինի փոշին: Խմեք ամբողջն առավոտյան և երեկոյան: Կանոնավոր օգտագործման դեպքում այս ըմպելիքը կօգնի բուժել քրոնիկ արթրիտը:
3. Պայքարում է մրսածության դեմ
Եթե հաճախակի եք մրսում, ապա օգտագործեք 1ճ/գ մեղրի և ¼ թ/գ դարչինի խառնուրդը: Այս սովորությունը կօգնի հաղթահարել մրսածությունը, քրոնիկ հազն ու կլավացնի շնչառությունը:
4. Սրտանոթային համակարգ
Առավոտյան նախաճաշին ջեմի փոխարեն մեկ կտոր հացի վրա փոքր-ինչ մեղր և դարչին քսեք: Եթե կանոնավոր կերպով այսպես նախաճաշեք, կնվազեցնեք արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը