
Ինչո՞ւ այդպես պաչկաներով, էժանով վաճառվեցին ընտրական հանձնաժողովի ձեր անդամները. Նաիրա Զոհրաբյանը` «Ժառանգությանը». panorama.am

«Արդեն երկու օր է, այստեղ նախատոնական ադրենալինով տոգորված ինչ-որ քաղաքական ուժեր, գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դատափետում են «Բարգավաճ Հայաստան»-ին: Մեկ հարց եմ ուղղում իրենց` ո՞ւր էին ընտրական հանձնաժողովի ձեր անդամները, ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով, էժանով վաճառվեցին», -այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում մոտենալով ԱԺ ամբիոնին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին: