377 դպրոցների սեյսմակայունությունը կբարձրացվի

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտաշես Բաշխյանը ներկայացրեց ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր՝ արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը: Ըստ նրա՝ նախատեսվում է, որ 377 դպրոցների շենքերի սեյսմակայությունը կուժեղացվի կամ նորերը կկառուցվեն և կհամապատասխնեցվեն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում սահմանված միջազգային չափանիշներին: Ա. Բաշխյանի խոսքով, այս դպրոցները համարվել են առաջնահերթ: Նա նշեց, որ կմշակվի նաև արտակարգ իրավիճակների ծրագիր: Ա.Բաշխյանը հայտնեց, որ 15 տարվա ծրագրի ընդհանուր արժեքը 617 մլն դոլար է, կհատկացվի 2 փուլով, 2% տոկոսադրույքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031