Բաժիններ՝

Կարլո Անչելոտին պայմանավորվածություն ունի «Բավարիայի» հետ

Իտալացին կփոխարինի Պեպ Գվարդիոլային, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա Մյունհենից մրցաշրջանի ավարտից հետո:

Շաբաթվա վերջում Գվարդիոլան կհայտարարի իր ապագայի մասին, բայց Marca-ն պնդում է, որ իսպանացին կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո: «Բավարիայի» ղեկավարությունն արդեն սկսել է զբաղվել նոր մարզիչ փնտրելով, և, ըստ The Telegraph-ի տեղեկության՝ բանակցություններ է վարել Կարլո Անչելոտիի հետ: Իտալացի մարզիչը մյունհենցիներին տվել է ակումբում աշխատելու ոչ պաշտոնական համաձայնություն:

Գվարդիոլան աշխատում է «Բավարիայում» 2013թ.-ից, որի ընթացքում 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն:

Անչելոտիի վերջին ակումբը եղել «Ռեալը», որի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031