
Պեպ Գվարդիոլան ամռանը կհեռանա «Բավարիայից»

Մարզիչը գտնում է, որ իր ֆուտբոլային փիլիսոփայությունը և ակումբի բնորոշ պատկերն անհամատեղելի են:
Գերմանիայի գավաթի «Դարմշտադի» հետ անցկացրած խաղից հետո Պեպն ասել է, որ հաջորդ շաբաթ կհայտնի իր ապագայի մասին: Սակայն Marca-ն պնդում է, որ Գվարդիոլան արդեն որոշել է. 2016-17թթ. մրցաշրջանում նա Մյունհենում չի լինի:
Պեպ Գվարդիոլայի կարծիքով՝ նա հասել է խզման կետին՝ իր խաղային փիլիսոփայության և ակումբի պատկերի ֆունդամենտալ անհամատեղելիության պատճառով, և «Բավարիայի» հետ հետագա համագործակցությունն ավելի շուտ վնաս կբերի, քան օգուտ:
Հաղորդվում է, որ մյունհենցիները պատրաստ են Պեպին առաջարկել տարեկան 20 մլն եվրո, բայց նրա համար հարցը գումարի մեջ չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը