ՎՊ ստուգումների արդյունքում խնայվել է ավելի քան 600 մլն դրամ

2014թ. ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 23 հաշվետվություն, որոնցից 2-ը պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով ՎՊ 2014 թվականի տարեկան հաշվետվությունը:

Ըստ նրա, պալատի ուշադրության կենտրոնում եղել է դեղերի ձեռքբերման և բաշխան վերահսկողության խնդիրը, և արդյունքում 600 մլն դրամից ավելի կամ հատկացված գումարի 27.7%-ը խնայվել է. «Բավականին խնդիրներ ունենք շինարարության ոլորտի հետ կապված և մտահգոիչ է շինարարության ծրագրավորման և նախագծահաշվային փաստաթղթերի կազմման որակը: Այստեղ անելիքներ կան և պալատի մասնագետների օգնությամբ կազմվել է նաև մի ծավալուն փաստաթուղթ, որը վերաբերում է շինարարության ոլորտում կիրառվող տոկոսների խնդրին: Այս առումով բավականին հետաքրքիր առաջարկություններ ունենք և կարծում ենք, որ արժանահավատ են: 2014 թ. հաշվետվությունը բավականն հետաքրքիր է և 2015 թ. ապրիլին Թրանսփարենսի Ինթրնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույց, որտեղ ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուների, այդ թվում՝ նաև ՎՊ-ի, հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները:

Ըստ զեկույցի՝ ՎՊ մնում է որպես երկրի օրինավորության ազգային համակարգի հենասյուներից մեկը և ՎՊ պարագայում թափանցիկության, հաշվետվողականության և օրինավորության աստիճանները գնահատվել են համեմատաբար բարձր: Վերահսկիչ պալատը պատշաճ իրականացնում է իր առաքելությունը»,- ասաց Ի.Զաքարյանը՝ հավելելով, որ նման գնահատումները թույլ են տալիս ասել, որ բավականին ցուցանիշներ բարելավվում են, ՎՊ եզրահանգումներն ունենում են բավական հետևողական բնույթ, լայնորեն քննարկվում են և ստանում են պարզաբանումներ ու գնահատականներ:

Տեսանյութեր

Լրահոս