Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ՝ գիտահետազոտական փուլից, որին հաջորդել են կատարողների ընտրությամբ նրանց ուսումնական գործընթացի, ձայնագրության, նոտագրության հրատարակումների, նկարիչների հետ աշխատանքի փուլերը: Նախագծի աշխատանքներում ընդգրկվել են հանրապետության այդ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներն ու կարող ուժերը, այդ թվում նաև՝ Երևանի Պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնի պրոֆեսորադասախոսական կազմը և նրանցից՝ կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, ով ստանձնեց նախագծի գլխավոր երաժշտական խմբագրի ու խորհրդատուի պաշտոնը:
Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ իր կարգադրությամբ հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի երեկոյան լուսավորությունը 18:00-19:00-ից մինչև 23:00-ն միացնելու առնչությամբ:
Քաղաքացիական պատերազմում հաղթանակի դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարող է դառնալ ամենափորձառուն ողջ Մերձավոր արևելքում, գրում է բրիտանական The Independent պարբերականը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:
Մենք պետք է անընդհատ անդրադարձ կատարենք նոր Հայաստանի պատմությանը և այդ պատմությունը կերտած հերոսների կենսագրությանը: Երբ այս դպրոցի աշակերտներն ուսումնասիրեն Թաթուլի կենսագրությունը, վստահ եմ՝ կնկատեն մի շատ կարևոր հանգամանք՝ նա եղել է ակտիվ ու սրտացավ անձնավորություն՝ նախքան պատերազմը: Նա մասնակցել է ազատագրական շարժմանը, իսկ երբ սկսվել է պատերազմը նման խառնվածքի տեր մարդը չէր կարող այնտեղ չլինել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սոս Հ.-ին:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կարևորելով խորհրդի ակտիվ մասնակցությունը նախագծի վերջնական մշակման գործընթացին, ընդգծել է, որ հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային օրենսգիրքը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն, ինչը, կարծում եմ, հեղափոխական քայլ է լինելու համակարգի համար»:
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ:
Շատ հետաքրքիր ու նոր երևույթ է աշխարհում, քանի որ, օրինակ, եթե պետությունները դառնում եմ ԵՄ անդամ, ստանձնում են պարտավորություն, բայց միաժամանակ ստանում են ինչ-որ բան
Հայտնի գեղասահորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երևան, ուր մեկ ամիս անց պատրաստվում է հանդես գալ «Սառույցի թագավորները» շոուում:
Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած Hyundai մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Քայլար Միքայէլեանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ:
Շվեդիայի արևմուտքում՝ Մունկեդալ կոմունայում, փախստականների տեղակայման ևս մեկ կենտրոն է այրվել այսօր առավոտյան, հայտնում է TASS-ը:
17-ամյա Արմեն Մեհրաբյանի աչքը երկաթե ձողը վնասել էր դեռ անցած տարվա ամռանը։ Նախնական բուժումից հետո Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակչին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ուղեգրել էին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժումը շարունակելուց հետո խորհուրդ էին տվել անցնել մագնիսառեզոնանսային հետազոտություն և ստանալ նյարդավիրաբույժի խորհրդատվություն։
Հայաստանը պարզ է, որ պետք է առաջարկեր նախկին վարչապետի կարգի մարդու: Հայաստանը չէր կարող առաջարկել նույնիսկ խելոք, բայց այլ տիպի մարդու, այստեղ ստատուսային խնդիրներ կան
Ադրբեջանի մեթանոլի գործարանը (AzMeCo), որը պատկանում է գործարար Նիզամի Պիրիևին, կասեցրել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը։
Հոկտեմբերի 21-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«ՀՀԿ-ն իր գործընթացն է տանում, մենք արդեն հանդիպումեր ունեցել ենք բնակչության որոշ հատվածի հետ, նրանք կիսում են մեր կարծիքը «այո»-ի առումով
Մոսկվայի շրջանում ձերբակալվել են Կենտրոնական Ասիայից ժամանած անձինք, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ:
Այն խոսում է նաև մեր երկրի բարձր դիրքի մասին Եվրասիական տնտեսական միության մեջ, և նման պաշտոնը հատկապես անցման շրջանում Հայաստանին հանձնելը և նման բարձր կարգի տնտեսագետի, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, կարծում եմ՝ խոսում է մեր ամուր դիրքերի մասին Եվրասիական տնտեսական միության մեջ:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումները Դամասկոսի Ջոբար արվարձանում, որն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է իսլամիստների վերահսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Ամեն տարի ողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հիվանդության մասին` կոչ անելով պահպանել անհրաժեշտ միջոցառումները, ժամանակին ախտորոշվել և սկսել բուժումը: Այս տարվա կարգախոսն է. «Առողջ սնունդ՝ առողջ ոսկրեր»:
Հանդես գալով օրենսդրական նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսին է ներկայացրել նախագիծ, որը նախատեսում է ստուգումների կասեցում գործարար միջավայրում, հայտնում է APA գործակալությունը:
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը պատրաստվոմ է հանրաքվե անցկացնել, որտեղ դրվելու է հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու հարցը, հայտնում է RIA Novosti-ն։
Տեխասցի դպրոցական Ահմեդ Մուհամմեդը, ով հայտնի դարձավ ինքնաշեն ժամացույցի պատրաստման պատճառով բանտում հայտնվելու պատճառով, այցելել է Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով:
Սաբալինսկի շրջանային դատարանը հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրել, հայտնում է contact.az-ը:
ԱՊՀ երկրների տասնյակ երեխաներ հատուկ պատրաստություն են անցել հատուկ ուսումնական բազաներում, որը ԴԱԻՇ-ը հիմնել է Թուրքիայի տարածքում:
Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վնասվել է Աֆղանստանում թալիբների գնդակոծության հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում կատարելով Պենտագոնին:
Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցության հաղթանակից հետո երկրի վարչապետ է դարձել կուսակցության առաջնորդ Ջասթին Տրյուդոն՝ այդ պաշտոնում փոխարինելով 9 տարի գտնվող Սթիվեն Հարփերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: