Մեղր և ընկույզ. հզոր խառնուրդ, որը բուժում է առողջական մի քանի խնդիրներ
Ավանդական բժշկության մեջ մեղրն ու ընկույզը համարվում են ամենահզոր դեղամիջոցներից մեկը, որը բուժում է մի քանի հիվանդություններ: Այս խառնուրդն օրգանիզմին ապահովում է վիտամիններով, ճարպերով, պրոտեիններով: healthylivingstyle.net կայքը ներկայացնում է մի քանի առողջական խնդիրներ, որոնք կօգնի բուժել այս համադրությունը:
1. Սակավարյունություն
Մեղրի և ընկույզի համադրությունն օգնում է բուժել սակավարյունությունը: Ձեզ ենք ներկայացնում առողջական այս խնդրի բուժման բաղադրատոմսը:
Բաղադրություն
- Կես կգ մաքուր մեղր
- Կես կգ կտրատած ըկույզ
- 1 կիտրոն
Պետք է ապակե տարա:
Նախ՝ տարայի մեջ լցրեք մեղրը և ավելացրեք կտրատած ընկույզը: Դրանք լավ խառնեք: Ապա կիտրոնը լավ լվացեք և հյութը քամեք: Ավելացրեք կիտրոնի հյութը խառնուրդին և լավ խառնեք: Օրական 3 անգամ 1ճ/գ կերեք խառնուրդից:
2. Գլխացավեր և անքնություն
Եթե հաճախակի գլխացավեր եք ունենում, այս խառնուրդն անկասկած կօգնի լուծել բոլոր խնդիրները: Պարզապես խառնեք 3-4 հատիկ ընկույզը 1ճ/գ մեղրով և ամեն օր կերեք: Այս խառնուրդը հրաշալի է նաև սկլերոզի դեպքում:
3. Բարձր ճնշում
Եթե արյան ճնշման հետ խնդիրներ ունեք, կամ երկաթի պակաս, 45 օր շարունակ ամեն օր 100գ մեղրի և ընկույզի խառնուրդ կերեք: Այս խառնուրդը բուժում է նաև իշեմիան: Ի հավելումն՝ հայտնի ամերիկացի բժիշկ Գեյկ Ջոպլին Հոլն ասում է, որ նույն չափաքանակը բավական է ռադիացիայից պաշտպանվելու համար:
4. Ստամոքսի խոց
Մեղրի և ընկույզի խառնուրդը կարող է օգնել ստամոքսի խոցը բուժելու հարցում:
20գ կտրատած ընկույզը խառնեք 200մլ եռացրած ջրով: Խառնուրդը լավ թափահարեք՝ քամելուց առաջ: Քամեք, ավելացրեք 2ճ/գ մեղր: Ուտելուց կես ժամ առաջ 2-3ճ/գ-ի չափով կերեք այս խառնուրդից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը