Արդյոք քրիստոնեությունը հանդուրժո՞ւմ է աստղագուշակությունը և երազների մեկնությունը
– Քրիստոնեությունը հանդուրժո՞ւմ է աստղագուշակությունը և երազների մեկնությունը
– Քրիստոնեական ուսմունքում ընդհանրապես անհանդուրժելի են և աստղագուշակությունը, և երազների մեկնությունը: Երկուսն էլ խիստ մերժելի են: Քրիստոնեությունը ընդունելուց ի վեր՝ առաջին դարերից սկսած բազմաթիվ գրքեր են գրվել, որոնցում հոգևորական գիտնականները խիստ քննադատել են աստղագուշակներին և երազներ մեկնողերին:
Աստվածաշնչում գրված է` Աստված մերժում է գուշակությունը և ասում` ով որ գուշակությամբ է զբաղվում, պիղծ է Աստծո առջև: Եզնիկ Կողբացին էլ աստղագուշակությանը դեմ էր և ասում էր, եթե աստղերը մարդու ճակատագիրը կանխորոշում են, նշանակում է մարդ որևէ գործ չպետք է անի, քանի որ նախապես գիտի լավ պիտի լինի, կամ վատ: Երբ պատերազմ է սկսվում, մարդիկ երբևէ աստղերին չեն նայում, վերցնում են զենքը և գնում պատերազմի: Մարդն ինքն է վճռում, թե ինչ պետք է անի:
Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան
qahana.am