Բաժիններ՝

«Մեզ պետք չէ ֆուտբոլիստների վրա կախարդական փոշի շաղ տալ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է թիմի, ինչպես նաև՝ առանձին ֆուտբոլիստների ընդունակությունների մասին կարծիքով:

«Մեզ պետք չէ ֆուտբոլիստների վրա կախարդական փոշի շաղ տալ և ասել. «Հիմա Դուք կարող եք ֆուտբոլ խաղալ»:

Նրանք գիտեն՝ ինչպես խաղալ: Մենք ուղղակի պետք է իրավիճակներ ստեղծենք, որտեղ հնարավոր լինի դա ցույց տալ:

Դուք մտածում եք, որ ես պետք է տակտիկական պահե՞ր սովորեցնեմ թիմին: Նրանք ամեն ինչ գիտեն: Մենք միասին պետք է օգնենք նրանց ցուցադրել դա:

Կարդացեք նաև

Ես վստահ չեմ, թե Ադամ Լալանայի քանի նման խաղ եք տեսել: Ես նրան գիտեմ «Սաութհեմփթոնից»: Նա կարող է 20-30 տոկոսով ավելի լավ խաղալ:

Ձեզ չի՞ թվում, որ Կոուտինիոն կարող է ավելի լավ խաղալ ֆուտբոլ, քան «Տոտենհեմի» հետ խաղում: Իհա՛րկե նա կարող է: Լուկասը կարող է խաղալ և ձախից, և աջից: Ջանը կարող է աշխատել և փոխանցել:

Միլները կատարյալ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս