Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներ Գարի Նևիլը և Ռայան Գիգզը թույլատրել են անտուններին ձմեռել իրենց կողմից գնված շենքում

Պրեմիեր Լիգայի նախկին աստղերը ձեռք են բերել Մանչեսթերյան բորսայի պատմական շենքը՝ այն հյուրանոցի վերակառուցելու նպատակով:

Կիրակի բանվորներն աշխատանքի վայրում հայտնաբերել են անտուն ակտիվիստների մի խմբի, քաղաքում հայտնի՝ որպես «մանչեսթերյան հրեշտակներ», որոնք անօրինական բնակություն են հաստատել շենքում: Իմանալով այդ մասին, Նևիլը հեռախոսազրույց է ունեցել ակտիվիստների 33-ամյա առաջնորդ, բնակարանային իրավունքների և մարդու իրավունքների մարտիկ Ուեսլի Հոլլի հետ:

«Լաց եմ լինում: Հենց նոր հեռախոսով խոսում էի Գարի Նևիլի հետ: Նա թույլ տվեց մեզ ձմռանը մի քանի ամսով մնալ շենքում և պատրաստվում է օգնել մեզ բնակարանի հարցում: Ես շոկի մեջ եմ»:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Հոլլը խոստացել է քաղաքի անտունների համար կազմակերպել արժանավայել ապաստարան` տաք ջրով և բժշկական ծառայությամբ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս