 
                        «Բարսելոնան» հետաքրքրված է Պյանիչի ծառայություններով
 
                                    Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով: Այս տեղեկատվությունը վերջին օրերին ակտիվ քննարկում են իտալական ԶԼՄ-ները: Բոսնիացու համար կատալոնացիները պատրաստ են վճարել 40 միլիոն եվրո: Նշվում է, որ հնարավոր գործարքը կարող է կայանալ արդեն գալիք ձմռանը:
Նշենք, որ Պյանիչն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        