
Վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել «Ռեալին». Զլատան Իբրահիմովիչ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ խաղի սպասումներով: «Մենք գիտենք, թե ինչ է պետք անել` «Ռեալին» հաղթելու համար: Ուրախ կլինեի նրանց հետ խաղալ, և մենք պատրաստ ենք այդ մարտահրավերին:
Ես այս մրցաշրջանում դեռ չեմ հասել իմ խաղի գագաթնակետին, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել նրանց»,- ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա Փարիզում, հոկտեմբերի 21-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը