Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը բաց կթողնի 2 շաբաթ

«Чемпионат»-ը փոխանցում է «Սպարտակի» բժշկական բաժանմունքի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերը, ով հայտնել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի մոտ ախտորոշվել է որովայնի պատի վնասվածք և որովայնային մկաններից մեկի ցնցում:

«Մենք նախատեսում ենք, որ արդեն երկու շաբաթից Մովսիսյանը կկարողանա մարզվել ընդհանուր խմբում», – հայտնել է Վարդապետովը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» խաղի մեկնարկային կազմում էր և 56-րդ րոպեին վնասվածքի պատճառով իր տեղը զիջեց Արաս Օզբիլիզին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս