Բաժիններ՝

Մեկ հարց, որը փոխել է Սթիվ Ջոբսի կյանքը

1976թ.-ին Apple-ի հիմնադրումից ի վեր համակարգչային հանճար Սթիվ Ջոբսը գրեթե իր ամբողջ ժամանակը նվիրում էր սիրելի աշխատանքին: Նա ներկա է եղել յուրաքանչյուր հանդիպման և իր կյանքում միայն 1 կարևոր գործնական հանդիպում է բաց թողել:

Ինքներդ մտածեք: Ինչի՞ հետ կարող էր փոխել գործնական հանդիպումը իր աշխատանքին այդքան նվիրված և պատասխանատու մարդը:

Ամեն ինչ շատ պարզ է. Ջոբսը բաց է թողել գործնական հանդիպումը` հանուն մի գեղեցիկ աղջկա հետ առաջին ժամադրության, ով հետագայում դարձավ նրա կինը: 2943760-R3L8T8D-650-75013b2e6d5d1385743790bf5700f053_640x426

Մի անգամ Սթիվը հանդես է եկել զեկույցով: Լսարանում նստած էր նրա ապագա կինը` Լոուրեն Պաուելը: Սթիվին դուր էր եկել այդ աղջիկը և նա որոշեց ելույթից հետ ծանոթանալ նրա հետ: Նրանք փոխանակվեցին իրենց հեռախոսահամարներով:

Սթիվը չէր ցանկանում երկար սպասել և հենց այդ օրը նրան հրավիրեց ճաշելու: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, կար մի խոչընդոտ` պլանավորված գործնական հանդիպում:

Նստելով ավտոմեքենան, Սթիվն ինքն իրեն հարցնում է. «Ի՞նչ կանեի ես, եթե սա իմ կյանքի վերջին օրը լիներ»: Շատ կարճ մտածելուց հետո նա արագ վերադառնում է համալսարան, գտնում է Լոուրենին և տանում իր հետ: Այդ պահից նրանք երբեք չեն բաժանվել: 2943810-R3L8T8D-650-gjj_640x426

Հասկանալ, որ ոչինչ հավերժ չէ, հենց իմաստությունն է: Եվ եթե մարդը հիշում է այս մասին, նրա հոգում անմիջապես բորբոքվում է կիրքը, նրա մեջ ավելանում է քաջությունը և նա կարողանում է համարձակորեն սուզվել այն խաղի մեջ, որը մենք սովոր ենք կյանք կոչել:

Այս հարցը Ձեզ հաճախ տվեք: Այն կօգնի կենտրոնանալ ամենակարևորի վրա:

Այ հենց հիմա ի՞նչ կանեիք Դուք, եթե սա Ձեր կյանքի վերջին օրը լիներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս