
«Շիրակ կենտրոնը»՝ ձմռան նախաշեմին

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին, մասնավորապես տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը» շարունակում է տրամադրել վառելափայտ, հագուստ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ անվասայլակներ:
Այս օրերին հիմնականում միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց բաժանվող վառելափայտը տրամադրվել է Ավստրիայից Josef Annemarie Fritz ամուսինների, իսկ անվասայլակները Ամերիկահայ Herman Hintiryan-ի կողմից: