Բաժիններ՝

Արամ Mp3-ն՝ նոր տեսահոլովակի և առաջիկա ծրագրերի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ին իր նոր տեսահոլովակի գաղափարի եւ նկարահանման ընթացքի մասին է պատմել Արամ Mp3-ն: Երգչի նոր՝ «You’re my sunshine» տեսահոլովակի հերոսները հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերն են, ինչն Արամ Mp3-ի խոսքերով եղել է կնոջ գաղափարը.

«Տեսահոլովակը որպես այդպիսին ռեժիսոր չունի, մենք՝ բոլորս ենք դրա ռեժիսորը: Այս երգի համար նման տեսահոլովակ ստեղծելու գաղափարը, անկեղծ ասած, կնոջինս է, կարծում եմ այն շատ համահունչ է այս երգին,- նշեց երգիչն ու հավելեց,- պետք է ասեմ, որ շատ արագ է տեղի ունեցել նկարահանումները, բոլորիս խիստ զբաղվածության արդյուքնում տեսահոլովակի նկարահանումները իրականացրեցինք մյուս նկարահանումների ընդմիջումներում»:

Արամ Mp3-ն նկատեց, որ տեսահոլովակի հերոսների շարքում շատերն են բացակայում. «Որքան էլ մեծ թվով հերոսներ ունենք այս տեսահոլովակի համար, բայց պետք է ասեմ, որ նախատեսված էր, որպեսզի նրանք ավելի շատ լինեին, սակայն նրանցից շատերը որոշակի գործեր ունեին կամ քաղաքում չէին, որի պատճառով էլ չստացվեց նրանց մասնակցությունը: Օրինակ Գարիկը նույն այդ օրը խիստ գրաֆիկով նկարահանումների էր, ինչի պատճառով էլ ստիպված եղանք առանց նրա իրականացնել տեսահոլովակի նկարահանումները: Նշեմ նաեւ, որ հատուկ ոչ մի բեմականացում չի եղել, յուրաքանչյուր արտիստ ինքն է մտածել, թե ինչպես է ուզում ներկայանա. այդ օրը ով գալիս էր նկարահանվելու, հետո շատ ուրախ տրամադրությամբ հետ էր գնում աշխատանքի»,- նշեց նա:

Ի դեպ, երգի երաժշտության հեղինակներն են «The Sunside band»-ը, իսկ խոսքերի հեղինակն է Լիլի Վարդանյանը: Մեզ հետ զրույցում Արամը նկատեց, որ այս երգի հետ կապված հատուկ նպատակ ունի. «Հիմա արդեն մի փոքր ցուրտ է, հուսամ, այս երգով եւ տեսահոլովակով մարդկանց մի փոքր ջերմություն ու լավ տրամադրություն կհաղորդեմ, քանի որ դա երգի գլխավոր նպատակն էր.,- նկատեց նա:

Խոսելով առաջիկա պլանների մասին՝ Արամ Mp3-ն նշեց. «Մի շատ մեծ անակնկալ եմ նախապատրաստում, որը պատրաստ կլինի փետրվար ամսին, այս շրջանում աշխատում ենք այդ գործի վրա: Բացի այդ, նոր ծրագրերի պլաններ կան մյուս տարվա համար, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ: Դե իսկ մինչ Նոր տարի կփորձեմ եւս մեկ երգ թողարկել, ինչը ինձ համար կլինի մաքսիմալը, որ կհասցնեմ իրականացանել այս տարվա համար.:

Անդրադառնալով «Vitamin club»-ի առաջիկա գործունեությանը՝ Արամ Mp3-ն նկատեց. «Հիմա նոր ծրագրի վրա ենք աշխատում, որը մի փոքր ուշանում է, բայց դա ունի հստակ պատճառ՝ ուզում ենք, որ այն շատ որակով լինի: Նոր հաղորդման մեջ կտեսնեք նոր մոտեցում, կարծում եմ, հետաքրքիր կլինի»:

Հարցին, թե Արամը կշարունակի՞ աշխատել «Vitamin club»-ի կազմում՝ պատասխանեց. «Այս պահին «Vitamin club»-ը գտնվում է դադարի շրջանում, մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք եւ միշտ էլ միասին ենք աշխատում, առաջիկայի նոր ծրագրում ես եւս կադրից դուրս մասնակցություն կունենամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս