Բաժիններ՝

Հայաստանում տեղի է ունեցել ԼԳԲՏ-ի առաջին ֆորումը

Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի  է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը: Այս մասին գրում է arevelk.am-ը՝ հղում անելով pinkarmenia.org կայքին:

«Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):

Միջոցառմանը ներկա են եղել մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից»,- տեղեկացնում ենք pinkarmenia.org կայքը:

arevelk.am/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031