Բաժիններ՝

Բեյլը չի խաղա «ՊՍԺ»-ի դեմ

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «ՊՍԺ»-ի դեմ խաղին: AS-ը տեղեկացնում է, որ Բեյլը կրկնել է այն վնասվածքը, որի պատճառով բաց էր թողել սեպտեմբերի սկզբնամասը: Բեյլը վերականգնման հստակ ժամկետները չեն նշվում, բայց «ՊՍԺ»-ի հետ հանդիպումը նա միանշանակ բաց կթողնի:

Հիշեցնենք, որ իսպանական Լա Լիգայի անցած տուրի «Լևանտեի» հետ խաղում Բեյլը փոխարինվել էր ցավերի պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031