
Կարծում եմ, որ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ. նախկին մարզիչ

66-ամյա մասնագետը ոչ մի պատճառ չի տեսնում Գվարդիոլային հրաժեշտ տալու համար:
«Մտածում եմ, որ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը: Նա 3-րդ տարին աշխատում է «Բավարիայում» և հոգնածության նշաններ ցույց չի տալիս: Գվարդիոլան կարող է և 4, և 5 տարի աշխատել բարձր մակարդակի վրա:
Նա արդեն հետք թողել է «Բավարիայի» պատմության մեջ՝ որպես հաղթանակների ճարտարապետ: Այս տարի «Բավարիան» նորից տիտղոս կնվաճի, և Գվարդիոլան առաջվա նման ծարավ է հաղթանակի: Նա տրվում է աշխատանքին 101 տոկոսով: Ինչո՞ւ նա պետք է հեռանա:
Առաջիկա խաղը Լոնդոնո՞ւմ: Չեմ կարող պատկերացնել, թե ինչի հաշվին «Արսենալը» կկարողանա հաղթել «Բավարիային»»,- ասել է Հիցֆելդը «Евроспорт-Германия»-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը